Թինաթին Բերձենիշվիլին հանդիպել է Վրաստանում Կատարի դեսպանին
Թինաթին Բերձենիշվիլին հանդիպել է Վրաստանում Կատարի դեսպանին

Հանրային հեռարձակողի գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլին հանդիպել է Վրաստանում Կատարի դեսպան Հասան բեն Ահմեդ Ալ-Մութավային, հանդիպմանը մասնակցել է նաև Առաջին ալիքի ֆինանսական տնօրեն Նոդար Ճիճինաձեն։

Հանդիպմանը խոսվել է ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության մասին, որն այս տարի առաջին անգամ կանցկացվի ձմեռային սեզոնում և այն կհյուրընկալվի Կատարը։

«Աշխարհի առաջնությունը մոտենում է, Կատարը պատրաստվում է յուրահատուկ ձևով, և մենք՝ որպես միջոցառման պաշտոնական գործընկեր, տեխնիկապես և տեխնոլոգիապես պատրաստվում ենք նաև հեռուստատեսությամբ և ռադիոյով ընդունել ֆուտբոլի մեծ տոնը՝ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը»,- ասել է Վրաստանի Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլին։

«Ֆուտբոլի 2022 թվականի աշխարհի առաջնությունը հեռուստադիտողներին կառաջարկվի առաջին ալիքով, գրեթե մեկ ամիս կնվիրվի այս կարևորագույն մարզական իրադարձության լուսաբանմանը։ Ամեն տարի հեռարձակողը մեծ ներդրումներ և ջանք է ծախսում, որպեսզի վրաց հանդիսատեսը չմնա առանց որևէ կարևոր սպորտային իրադարձության լուսաբանման»,- ասել է Վրաստանի Առաջին ալիքի ֆինանսական տնօրեն Նոդար Ճիճինաձեն։

Աշխարհի այս տարվա առաջնությունը՝ 64 խաղ, նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը, բացառապես հեռուստադիտողներին կառաջարկի Վրաստանի Առաջին ալիքը։