Թինաթին Բերձենիշվիլին հանդիպել է Վրաստանում Ադրբեջանի դեսպան Ֆայիգ Գուլիևի հետ
Վրաստանի Առաջին ալիք է այցելել Վրաստանում Ադրբեջանի դեսպան Ֆայիգ Գուլիևը։
Հանդիպումը կայացել է հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլիի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նորությունների և ընթացիկ լուրերի տնօրեն Գիորգի Գվիմրաձեն և «Բազմերանգ Վրաստան» նախագծի ղեկավար Ռամիլիա Ալիևան։
Դեսպանը ծանոթացել է Առաջին ալիքի «Բազմերանգ Վրաստան» խմբի աշխատանքային գործընթացին, որի խնդիրն է իրազեկել Վրաստանի էթնիկ փոքրամասնություններին, նրանց ներգրավել Հանրային հեռարձակողի ամենօրյա գործունեությանը և ապահովել էթնիկ և կրոնական փոքրամասնությունների ինտեգրումը հեռարձակողի կողմից արտադրվող մեդիա արտադրանքներում։ Դեսպանն այցելեց նաև նորությունների և ընթացիկ լուրերի աշխատանքային միջավայր։
Ինչպես նշել է Վրաստանի Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլին, հանդիպմանը քննարկվել են բոլոր այն հարցերը, որոնք կարեւոր են երկու երկրների հարաբերությունների համար։
«Մենք հյուրընկալել ենք Ադրբեջանի դեսպանին։ Մենք շրջեցինք մեր աշխատանքային միջավայրում և հանդիպեցինք մի խմբի, որն աշխատում է ազգային փոքրամասնությունների համար: Մենք քննարկել ենք բոլոր այն հարցերը, որոնք շատ կարեւոր են երկու երկրների հարաբերությունների համար։ Մենք համագործակցում ենք ադրբեջանական հեռուստաընկերությունների հետ։ Մենք քննարկել ենք բոլոր այն հարցերը, որոնք ավելի կխորացնեն այդ հարաբերությունները»,- ասել է Թինաթին Բերձենիշվիլին։