Թինաթին Բերձենիշվիլին և «Թբիլիսի սախլի» ընկերության տնօրենը պայմանագիր են կնքել, որը նախատեսում է առաջին ալիքի նոր շենքի էլեկտրամեխանիկական աշխատանքների իրականացում
Վրաստանի հանրային հեռարձակողի նոր շենքի շինարարությունն ակտիվ փուլում է: Վրաստանի Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլին և «Թբիլիսի սախլի» ընկերության տնօրեն Մալխազ Կուրտանիձեն ստորագրել են պայմանագիր, որը նախատեսում է հեռարձակողի նոր շենքը էլեկտրամեխանիկական ինժեներական աշխատանքներով ապահովել։
Թինաթին Բերձենիշվիլիի խոսքով՝ ընկերությունն ընտրվել է թափանցիկ՝ պետական գնումների հիման վրա։
«Սկսվում է հեռուստատեսության նոր շենքի կառուցման հաջորդ փուլը, որը շատ պատասխանատու է մեզ համար։ Նախ միշտ շեշտում եմ և ուրախ եմ, որ վրացական ընկերությունները շահել են պետական մրցույթներում։ Շինարարության բոլոր փուլերին մասնակցում են վրացական տարբեր ընկերություններ։ Այժմ սկսվում է ինժեներական գործընթացը, որը նույնպես կապված է հեռարձակման ճարտարագիտության հետ և հատկապես պատասխանատու է: Բոլոր գործընթացները հրապարակային են, քանի որ մեր հեռուստադիտողները սպասում են ոչ միայն բովանդակությանը, այլև ամենայն պատասխանատվությամբ ծախսված գումարների, որոնք կօգտագործվեն հեռուստատեսության համար»,- ասել է Թինաթին Բերձենիշվիլին։
«Թբիլիսի սախլի» ընկերության իրավաբան Իրինա Ջանելիձեի խոսքով, մրցույթի համաձայն՝ աշխատանքների արժեքը կազմում է 39 844 276 մլն. լարի։
«Մենք այս նախագիծը դիտարկում ենք որպես երկրի համար պատմական նախագիծ։ Մենք շատ ուրախ ենք, որ հանրային հեռարձակողը կունենա ժամանակակից շենք, որին կմասնակցի մեր ընկերությունը։ Հեռուստատեսության շենքի էլեկտրատեխնիկական կապի աշխատանքներ ենք իրականացնելու։ Այս մրցույթում աշխատանքների արժեքը կազմում է մոտ 40 մլն. լարի»,- ասել է Իրինա Ջանելիձեն։
Հեռուստատեսության նոր շենքի էլեկտրամեխանիկական համակարգերի ինժեներական աշխատանքները կկատարի «Թբիլիսի սախլի» ընկերությունը։ Ներառյալ ջեռուցում-հովացում-օդափոխություն, հակահրդեհային, ջրամատակարարում-կոյուղի, ջրի և էլեկտրաէներգիայի մատակարարում-թույլ հոսանքի համակարգեր, վերելակների մատակարարում և տեղադրում:
Թբիլիսիի Կոստավա 68 հասցեում գտնվող Հանրային հեռարձակողի շենքերն ու հողատարածքը վաճառվել են 65 100 000 լարիով։ Հեռարձակողի նոր շենքը գտնվելու է հետևյալ հասցեում՝ Թբիլիսի, Պոլիտկովսկայա փող. N31։ Շինարարությունը սկսվել է 2020 թվականի դեկտեմբերին և կավարտվի 2023 թվականի դեկտեմբերին։