Թինաթին Բերձենիշվիլի. Շնորհավորում եմ ողջ Վրաստանին այսօրվա կապակցությամբ, Վրաստանն առաջին անգամ «Եվրոբասկետ»-ի հյուրընկալող երկիր է, և Առաջին ալիքը նաև այս մեծ իրադարձության բացառիկ գործընկերն է
Թինաթին Բերձենիշվիլի. Շնորհավորում եմ ողջ Վրաստանին այսօրվա կապակցությամբ, Վրաստանն առաջին անգամ «Եվրոբասկետ»-ի հյուրընկալող երկիր է, և Առաջին ալիքը նաև այս մեծ իրադարձության բացառիկ գործընկերն է

Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ Թբիլիսիում բասկետբոլի Եվրոպայի առաջնությունն անցկացվում է եվրոպական երեք քաղաքների հետ միասին։ «Եվրոբասկետ 2022»-ը պաշտոնապես կմեկնարկի վաղը։ «Թբիլիսi Արենայում» կանցկացվեն A խմբի խաղերը, որտեղ մասնակցում են Իսպանիայի, Թուրքիայի, Բելգիայի, Բուլղարիայի, Մոնտենեգրոյի և Վրաստանի հավաքականները։ Հանդիպումները ուղիղ եթերում կառաջարկի Վրաստանի Առաջին ալիքը։

Ռիղեում տեղի է ունենում «Եվրոբասկետ 2022»-ի բացման արարողությունը։ Երկրպագուների համար գործում է առաջին ալիքի ֆան գոտին, որտեղ ցանկացած երկրպագու կարող է խաղերը դիտել մեծ էկրանով։

Վրաստանի Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլին հեռուստադիտողներին շնորհավորել է պատմական այս իրադարձության կապակցությամբ։

Թինաթին Բերձենիշվիլին հեռուստադիտողներին հրավիրել է առաջին ալիքի ֆան գոտի, որտեղ բոլորը կարող են անվճար երկրպագել մարզիկներին։

«Ֆանզոնայում բաց, առողջ տարածք կա, ամեն ինչ ընտանիքի համար Առաջին ալիքով բասկետբոլ դիտելու և շոգ օրերը հաճելի անցկացնելու համար»,- ասել է Թինաթին Բերձենիշվիլին։

Առաջին ալիքի գլխավոր տնօրենը նշել է նաեւ, որ սեպտեմբերի 5-ին նույն տարածքում կկայանա «Ռանինա»-ի մասնակիցների համերգը՝ ի աջակցություն վրացի բասկետբոլիստների։

«Մեզ համար՝ Առաջին ալիքի համար, սպորտը սոսկ սպորտային մրցույթ չէ, այն առողջ ապրելակերպ է։ Գիտեք, որ Առաջին ալիքն այնտեղ է, որտեղ վրացական սպորտն է։ Ուստի մեզ շատ հագեցած հեռարձակում է սպասվում»,- ասել է Թինաթին Բերձենիշվիլին։