Թինաթին Բերձենիշվիլի - Մեր երկրի համար դժվար օր է, քանի որ Վրաստանը հրաժեշտ է տալիս իսկական լեգենդին
Թինաթին Բերձենիշվիլի - Մեր երկրի համար դժվար օր է, քանի որ Վրաստանը հրաժեշտ է տալիս իսկական լեգենդին

Մեր երկրի համար դժվար օր է, քանի որ Վրաստանը հրաժեշտ է տալիս իսկական լեգենդին,- Վախթանգ (Բուբա) Կիկաբիձեի հուղարկավորության արարողության ժամանակ ասել է Վրաստանի Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլին։

Ինչպես նշեց Թինաթին Բերձենիշվիլին, այն սերը, որ կար Բուբա Կիկաբիձեի հանդեպ, արտահայտվում է նաև մեծ համերգասրահում գտնվող մարդկանց քանակով։

«Այս պահին խոսքերն ավելորդ են, և չարժե շատ խոսել։ Վրաստանի առաջին ալիքն իր եթերում հիշում է պարոն Բուբային։ Ցանկանում եմ, որ բոլորը կիսեն այս տխրությունը, որն ունի ողջ երկիրը»,- ասել է Թինաթին Բերձենիշվիլին։

Երգիչ, կինոդերասան, Վրաստանի ժողովրդական արտիստ Վախթանգ (Բուբա) Կիկաբիձեին այսօր հուղարկավորել են Վերեի գերեզմանատանը՝ ընտանիքի անդամների կողքին։