Թինաթին Բերձենիշվիլի. Քելլի Դեգնանի հետ հանդիպմանը մենք շատ խոսեցինք Հանրային հեռարձակողի դերի, բարձր չափանիշների մասին, որն ստեղծում և զարգացնում է հեռարձակողը
Մենք շատ խոսեցինք երկրում Հանրային հեռարձակողի՝ որպես երկրում ժողովրդավարության հիմնաքարի դերի, մամուլի ազատության և բարձր չափանիշների մասին, որն ստեղծում և զարգացնում է Հանրային հեռարձակողը, – այս մասին հայտարարել է Վրաստանի Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլին՝ Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգանի հետ հանդիպումից հետո:
Նա ասաց, որ Քելլի Դեգնանի այցը կարևոր նշանակություն ունի պրոֆեսիոնալ տեսանկյունից:
«Մենք ուրախ էինք նաեւ, որ Հանրային հեռարձակողի լրագրողները հյուրընկալեցին դեսպանին: Մենք շատ խոսեցինք երկրում Հանրային հեռարձակողի՝ որպես երկրում ժողովրդավարության հիմնաքարի դերի, մամուլի ազատության և բարձր չափանիշների մասին, որն ստեղծում և զարգացնում է Հանրային հեռարձակողը: Մենք խոսեցինք նաև ընդհանուր առմամբ մեդիայի միջավայրի և մեր շատ կարևոր գործընկերության մասին, որը ինչ-որ կերպ երաշխավորելու է երկրում խոսքի ազատությունը և ժողովրդավարական արժեքների իրականացումը, որոնք մենք` որպես երկիր, ցանկանում ենք», – ասաց Թինաթին Բերձենիշվիլին:
Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանն այսօր այցելել է Վրաստանի առաջին ալիք: Քելի Դեգնանը լրագրողների հետ զրուցել է ինտեգրված լրատվական սենյակում և շնորհակալություն հայտնել կատարված լավ աշխատանքի համար: Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանը հանդիպել է Վրաստանի առաջին ալիքի գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլիի հետ և ուսումնասիրել հեռարձակողի տաղավարները: