Թինաթին Բերձենիշվիլի. Կարծում եմ, «Մոամբեն» պահպանել է հանդիսատեսի սերը, և նրա նկատմամբ վստահությունն էլ ավելի է աճել
Ամեն ինչ կանենք, որպեսզի ի վերջո Հանրային հեռարձակողն ու «Մոամբեն» լինեն հեռուստադիտողի համար եթե ոչ միակը, ապա ամենավստահելին,- ասել է Վրաստանի Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլին։
«Մոամբեն եթերում է ավելի քան 50 տասնամյակ։ Կես դարը շատ լուրջ ամսաթիվ է։ Ճիշտ է, պետական հեռուստատեսությունը և Հանրային հեռարձակողը տարբերվում են միմյանցից։ Ասեմ, որ կարծում եմ «Մոամբեն» պահպանել է կայունությունը, հանդիսատեսի սերը, վստահությունն էլ ավելի բարձրացրել։ Ամեն ինչ անելու ենք, որպեսզի, ի վերջո, Հանրային հեռարձակողը և, իհարկե, «Մոամբեն հանդիսատեսի համար լինի եթե ոչ միակը, ապա ամենավստահելին», ասել է Թինաթին Բերձենիշվիլին։
«Մոամբե» լրատվական ծրագիրն այսօր դարձավ 55 տարեկան։ Այս անունով Վրաստանի հեռուստատեսային տեղեկատվական ծառայությունը ստեղծվել է 1968 թվականի հունվարի 4-ին։