Թինաթին Բերձենիշվիլի. Ի նշան Ուկրաինայի հետ համերաշխության՝ Առաջին ալիքը կկազմակերպի մարաթոն, որը պետք է ունենա իրական արդյունք և էֆեկտ, ինչը շատ կարևոր է այս դժվարին պահին
Ի նշան Ուկրաինային համերաշխության՝ Վրաստանի Առաջին ալիքը կկազմակերպի բարեգործական երաժշտական մարաթոն, որը պետք է ունենա իրական արդյունք և ազդեցություն, ինչը շատ կարևոր է այս դժվարին պահին,- ասել է Վրաստանի Առաջին ալիքի տնօրեն Թինաթին Բերձենիշվիլին։
Նրա խոսքով, մարտի 1-ին Վրաստանի Առաջին ալիքի կողմից կազմակերպվելու է բարեգործական երաժշտական մարաթոն՝ «Մենք՝ Ուկրաինայի համար»։
«Մենք՝ Ուկրաինայի համար» բարեգործական մարաթոնը, որը կազմակերպել է Վրաստանի Առաջին ալիքը, կանցկացվի մարտի 1-ին: Մենք Ուկրաինայի Հանրային հեռարձակողի հետ ունենք սերտ համագործակցություն և սա համերաշխության նշան է, որը պետք է ունենա իրական արդյուն»,- ռեժիսոր Թինաթին Բերձենիշվիլին։
Վրաստանի Առաջին ալիքը Կարմիր խաչի հետ միասին, ի աջակցություն ուկրաինացի ժողովրդի և ի համերաշխություն Ուկրաինայի հանրային հեռարձակողի, կանցկացնի բարեգործական երաժշտական մարաթոն՝ «Մենք՝ Ուկրաինայի համար», որը ուղիղ եթերով կհեռարձակվի մարտի 1-ին և դրան մասնակցելու հնարավորություն (SMS կամ բանկային փոխանցման միջոցով) կունենա ցանկացած մարդ:
Բարեգործական երաժշտական մարաթոնը Եվրոպական հեռարձակողների միության անդամների նախաձեռնությունն է և կմեկնարկի վաղը լեհական TVP-ի եթերում՝ ի պաշտպանություն Ուկրաինայի կանցկացվի Կարիտասի համերգ: «Մենք՝ Ուկրաինայի համար» բարեգործական երաժշտական մարաթոնը կցուցադրվի երեքշաբթի՝ Վրաստանի Առաջին ալիքով։
«Մենք՝ Ուկրաինայի համար» բարեգործական երաժշտական մարաթոնին կմասնակցեն վրացի հայտնի երգիչները, ինչպես նաև կկատարվեն հայտնի դրվագներ վրացական Առաջին ալիքի երաժշտական նախագծերից։