Թինաթին Բերձենիշվիլի. Հպարտ եմ, որ չնայած համաճարակին և այլ մարտահրավերներին, կարողացանք հարգանք դրսևորել մեր երկրի և լեգենդար հեռուստահաղորդավարների նկատմամբ
Թինաթին Բերձենիշվիլի. Հպարտ եմ, որ չնայած համաճարակին և այլ մարտահրավերներին, կարողացանք հարգանք դրսևորել մեր երկրի և լեգենդար հեռուստահաղորդավարների նկատմամբ

Ես հպարտ եմ, որ առաջին աստղերի բացումից ի վեր, չնայած համաճարակին կամ այլ մարտահրավերներին, մենք կարողացել ենք հարգանք դրսևորել մեր երկրի և հեռուստատեսության լեգենդար հաղորդավարների նկատմամբ,- ասել է Վրաստանի Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլին՝ Մթածմինդայի այգում, որտեղ բացվել են Առաջին ալիքի երեք հեռուստադեմքերի՝ Թինա Մգալոբլիշվիլիի և Իրինա Մաթիաշվիլիի աստղերը:

Ինչպես նշել է Թինաթին Բերձենիշվիլին, հեռարձակման գրեթե դարավոր պատմության շնորհիվ Հանրային հեռարձակողը եզակի արխիվի, մշակութային հիշողության և ժառանգության կրող է, որն իր ուրույն տեղն ունի մեր ժողովրդի ինքնության մեջ։

«Այս տարի լրանում է Վրաստանում հեռուստատեսային հեռարձակման 65-րդ տարելիցը, և ռադիոհեռարձակման 96 տարին, աուդիովիզուալ հիշողության գրեթե մեկ դար, որի առաջին հոսքը տարածվել է այս վայրից՝ Թբիլիսիի հեռուստաաշտարակից և փոքր ստուդիայից, որը գտնվում է այստեղ։ Նրա ակունքներում կանգնած հայտնի հեռուստադեմքերի աստղերն այսօր գտնվում են Մթածմինդայում։ Այս ավանդույթը մենք սկսել ենք 2013 թվականին, և ես հպարտ եմ, որ առաջին աստղի բացումից ի վեր, չնայած համաճարակին կամ այլ մարտահրավերներին, մենք կարողացել ենք հարգանք ցուցաբերել մեր երկրի և հեռուստատեսության լեգենդար հաղորդավարների նկատմամբ։ Հեռարձակման գրեթե դարավոր պատմության շնորհիվ այսօր Հանրային հեռարձակողը եզակի արխիվի, մշակութային հիշողության ու ժառանգության կրող է, որն իր ուրույն տեղն ունի մեր ժողովրդի ինքնության մեջ։ Այս փորձը մեզ քաջություն է տալիս համարձակորեն ընդունելու նոր մարտահրավերներ և արձագանքելու հաջորդ սերնդի պահանջներին», – ասել է Վրաստանի Առաջինի գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլին:

Մթածմինդայի այգում՝ հեռուստաաշտարակի մոտ, այսօր բացվել են առաջին հեռուստատեսության երեք դեմքերի՝ Իրինա Մաթիաշվիլիի, Թինա Մգալոբլիշվիլիի և Իրմա Գուրիելիի աստղերը։