Թինաթին Բերձենիշվիլի. Հոկտեմբերի 8-ից Առաջին ալիքը պատմության մեջ առաջին անգամ կառաջարկի ռեգբիի կանանց աշխարհի գավաթի հանդիպումները
Թինաթին Բերձենիշվիլի. Հոկտեմբերի 8-ից Առաջին ալիքը պատմության մեջ առաջին անգամ կառաջարկի ռեգբիի կանանց աշխարհի գավաթի հանդիպումները

Հոկտեմբերի 8-ից Վրաստանում առաջին անգամ Հանրային հեռարձակողը ձեզ կառաջարկի ռեգբիի կանանց աշխարհի առաջնության հանդիպումները։

«Սպորտային սեզոնը շարունակվում է Առաջին ալիքով, և հոկտեմբերի 8-ից Վրաստանում առաջին անգամ Հանրային հեռարձակողը ձեզ կառաջարկի ռեգբիի աշխարհի կանանց առաջնության հանդիպումները, որը կարևոր իրադարձություն է կանանց սպորտի զարգացման համար։ Նշենք, որ ամռանը Առաջին ալիքը հանդիսացել է ֆուտբոլի կանանց Եվրոպայի առաջնության հյուրընկալող հեռարձակողը»,- ասել է Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլին։

Վրաստանում առաջին անգամ Հանրային հեռարձակողը կներկայացնի ռեգբիի կանանց աշխարհի գավաթի բացման և փլեյ-օֆֆի հանդիպումները։ Նշված մրցաշարը կանցկացվի 2022 թվականի հոկտեմբերի 8-ից նոյեմբերի 12-ը։

Բացի այդ, Վրաստանի Առաջին ալիքը հեռուստադիտողներին բացառապես կառաջարկի 2023 թվականի Ռեգբիի աշխարհի գավաթը, որը կանցկացվի Ֆրանսիայում։ Ռեգբիի աշխարհի գավաթը տասներորդ անգամ՝ 2023 թվականի սեպտեմբերի 8-ից սեպտեմբերի 28-ը, կանցկացվի Ֆրանսիայի ինը քաղաքներում: