Թինաթին Բերձենիշվիլի. Առաջին ալիքը այնտեղ է, որտեղ Վրաստանն է, երկրի առաջին հեռուստաընկերությունը ներկայացնելը և՛ հպարտություն է, և՛ մեծ պատասխանատվություն
Այսօր մեր ալիքը դարձավ 66 տարեկան։ Յուրաքանչյուր տարին ձեռք բերված փորձ է, որը առաջընթացի և զարգացման կարևոր նախապայման է։ Մենք այնտեղ ենք, որտեղ Վրաստանն է,- ասում է Վրաստանի Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Թինաթին Բեձենիշվիլին։
Ըստ Թինաթին Բերձենիշվիլիի՝ երկրի առաջին հեռուստաընկերությունը ներկայացնելը և՛ հպարտություն է, և՛ մեծ պատասխանատվություն։
«Մենք հաճախ ասում ենք, որ Առաջին ալիքը այնտեղ է, որտեղ Վրաստանը, որը, կարծում եմ, ճշգրիտ փոխանցում է յուրաքանչյուրիս առօրյա աշխատանքը: Երկրի առաջին հեռուստատեսությունը ներկայացնելը և՛ հպարտություն է, և՛ մեծ պատասխանատվություն։ Շնորհավորում եմ հեռուստատեսության ծննդյան և Ամանորի առթիվ»,- ասում է Թինաթին Բերձենիշվիլին։
Վրաստանում առաջին հեռուստաեթերից անցել է 66 տարի։ Այսօր Հանրային հեռարձակողն ունի երկու հեռուստաալիք՝ Առաջին ալիք, Հեռուստադպրոց, երկու ռադիո – Վրաստանի ռադիո, Վրաստանի ռադիո 2, 1tv.ge առցանց հարթակը և մի շարք թվային արտադրանքներ։ Առաջին ալիքը շուկայում վրացական ծրագրերի և նախագծերի ամենախոշոր արտադրողն է և տարեկան զգալի ներդրում է կատարում Վրաստանի ստեղծագործական հատվածում և տնտեսության մեջ։