Թինա Բոկուճավա. Հոկտեմբերին կայանալիք ընտրություններում մենք պետք է փոխենք իշխանությունը, որպեսզի երկիրը արագացված կերպով մտնի Եվրամիություն, հաղթահարենք աղքատությունը և ստեղծենք բարձր վարձատրվող աշխատատեղեր

«Այն, որ կոռուպցիայի համար երկու անգամ պաշտոնանկ արված Ղարիբաշվիլին մինչ օրս նման ագրեսիվ տոնով է խոսում Վրաստանի քաղաքացիների հետ, ցույց է տալիս, թե որքան կտրված է Իվանիշվիլին հասարակությունից և վրաց ժողովրդի խնդիրներից»- հայտնել է «Աիացյալ ազգային շարժում» խմբակցության ղեկավարը:

«Այն փաստը, որ կոռուպցիայի համար երկու անգամ պաշտոնանկ արված Ղարիբաշվիլին մինչ օրս նման ագրեսիվ տոնով է խոսում Վրաստանի քաղաքացիների հետ, ցույց է տալիս, թե որքան կտրված է Իվանիշվիլին հասարակությունից և վրաց ժողովրդի խնդիրներից։ Դրա համար պետք է հոկտեմբերին կայանալիք ընտրություններում փոխել իշխանությունը, արագացված կերպով մեր երկիրը մտցնել Եվրամիություն, հաղթահարել աղքատությունը, կոռուպցիան, գործազրկությունն ու անհեռանկարությունը, ստեղծել բարձր վարձատրվող, արժանապատիվ աշխատատեղեր։ Սա իրական շանս է մեր երկրի համար, և Ղարիբաշվիլիի այսօրվա ճեպազրույցը հաստատեց, որ Իվանիշվիլիի կուսակցությունը դրա հեռանկարը չունի»,- ասել է Թինա Բոկուճավան։