Թինա Բոկուչավա. «Համաներման օրենքի» ընդունումից հետո «Ազգային շարժումը» կկարողանա միանալ Միշելի փաստաթղթի ոգուն
Թինա Բոկուչավա. «Համաներման օրենքի» ընդունումից հետո «Ազգային շարժումը» կկարողանա միանալ Միշելի փաստաթղթի ոգուն

«Միացյալ ազգային շարժման» ղեկավար Թինա Բոկուչավան հայտարարում է, որ «Վրացական երազանքի» կողմից համաներման մասին օրենքի ընդունումից հետո «Միացյալ ազգային շարժումը» կկարողանա միանալ Շառլ Միշելի համաձայնագրի ոգուն:

Ինչպես «Պալիտրանյուսի» եթերում հայտարարեց Թինա Բոկուչավան, «Ազգային շարժումը» բացարձակապես կիսում է փաստաթղթի մնացած պարտավորությունները:

«Համաներման մասին» օրենքը չափազանց վնասակար է և չի համապարտասխանում «Վրացական երազանքի» ստանձնած պարտավորություններին: Այս մասին, ի թիվս այլոց, նշում են կողմերը, որոնք ստորագրել են Շառլ Միշելի փաստաթուղթը: «Ազգային շարժումը» չի կարող համախոհ լինել այս օրենքի ընդունման հարցում: Եվ երբ «Վրացական երազանքը» ընդունի օրինագիծը, իհարկե «Ազգային շարժումը» պատրաստվում էր և պատրաստվում է դառնալ եվրատլանտյան ապագայի համար կարևոր ոգու մաս: Ժամանակի հարց է: Հավանաբար հաջորդ շաբաթ մենք կվերադառնանք Վրաստան», – ասաց Թինա Բոկուչավան: