Թինա Բոկուչավա. գուցե հիմա գոնե մյուսները ընդդիմությունում մտածեն, որ միասնությունը փրկության միակ ճանապարհն է, ազատություն Զուրային, ազատություն Միշային, ազատություն բոլոր քաղաքական բանտարկյալներին

21:22, 22.05.2025

«Գուցե հիմա գոնե մյուսները ընդդիմությունում մտածեն, որ միասնությունը փրկության միակ ճանապարհն է։ Ազատություն Զուրային։ Ազատություն Միշային։ Ազատություն բոլոր քաղաքական բանտարկյալներին», – այս մասին գրել է «Միացյալ ազգային շարժման» նախագահ Թինա Բոկուչավան սոցիալական ցանցում։

Ինչպես նշում է Բոկուչավան, «նույնիսկ բանտից Զուրաբ Ճափարիձեն միայն մեկ բան կասի. միավորվեք՝ երկիրը փրկելու համար»։

«Ճափարային ես ճանաչեցի 2012-ին։ Այն ժամանակ երկուսս էլ պատգամավոր դարձանք «Միացյալ ազգային շարժման» ցուցակով։ Երևի թե երկուսս էլ հավատում էինք, որ ռուս Իվանիշվիլին չէր հաղթի ընտրություններում, և ես պատրաստվում էի շարունակել աշխատանքս Արտաքին գործերի նախարարությունում, իսկ Զուրան՝ աշխատել երկրի տնտեսական բարեփոխումների վրա։ Բայց հայտնվեցինք ընդդիմությունում և մինչ օրս այստեղ ենք։ Նա միշտ տարբերվել է բոլորից՝ համեստությամբ, անկեղծությամբ և կոմպետենտությամբ։ Իսկ հենց այս երեքն են, որ այդքան պակասում են վրացական քաղաքականությանը։

Հստակ գիտեմ՝ նա ոչնչից չի վախենում, և նույնիսկ բանտից կասի այն, ինչ ասում է դրսում՝ միավորվեք՝ երկիրը փրկելու համար։ Գուցե հիմա գոնե մյուսները ընդդիմությունում մտածեն, որ միասնությունը փրկության միակ ճանապարհն է։ Ազատություն Զուրային։ Ազատություն Միշային։ Ազատություն բոլոր քաղաքական բանտարկյալներին», – գրել է Թինա Բոկուչավան։

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Զուրաբ Գիրչի Ճափարիձեին որպես խափանման միջոց գրավը փոխարինվել է կալանքով։

Նմանատիպ