Թինա Բոկուչավա. Ամենակարճ ժամկետում ընտրական շեմը հաղթահարած մյուս ընդդիմադիր կուսակցությունների հետ միասին կսկսենք կոալիցիոն կառավարություն ձևավորելու շուրջ բանակցությունները
Թինա Բոկուչավա. Ամենակարճ ժամկետում ընտրական շեմը հաղթահարած մյուս ընդդիմադիր կուսակցությունների հետ միասին կսկսենք կոալիցիոն կառավարություն ձևավորելու շուրջ բանակցությունները

«Կատարվեց հենց այն, ինչ կանխատեսում էինք ամիսներ շարունակ և ամբողջ օրը։ Չնայած քվեաթերթիկների տեղադրելուն և բռնություններին, Եվրոպան հաղթեց։ Այսօր ոչ մի կուսակցություն չհաղթեց, հաղթեց երկրի եվրոպական ապագան, հաղթեց ընդդիմությունը, իսկ «Վրացական երազանք»-ը պարտվեց»,- այս մասին ասաց «Ազգային շարժման» նախագահ Թինա Բոկուչավան։

Նրա խոսքով՝ «Վրացական երազանք»-ը պարտություն է կրել, ինչն արտացոլվել է էքզիթփոլերում։

«Իվանիշվիլիի ժամանակն անցել է և մենք դա տեսանք հրապարակված էքզիթ փոլերում։ Վրաց ժողովուրդն ընտրեց կոալիցիոն կառավարությունը: Մենք մեծ պատասխանատվությամբ ենք վերաբերվում մեր ստացած վստահությանը, հետևաբար ամենակարճ ժամկետում ընտրական շեմը հաղթահարած մյուս ընդդիմադիր կուսակցությունների հետ կսկսենք բանակցությունները կոալիցիոն կառավարություն ձևավորելու շուրջ, որն անպայման մեր երկիրը կբերի դեպի երկիր Եվրամիություն»,- ասել է Բոկուչավան։

Վրացական «Իմեդի», «Ֆորմուլա» և «Մթավարի» հեռուստաընկերությունները հրապարակել են 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների էքզիթ փոլի արդյունքները։