Թիերի Մարիանի. Դուք երազում եք տապալել Վրաստանի կառավարությունը, քանի որ այն պաշտպանում է սահմանադրական կարգը և դեմ է Ռուսաստանից կամ Եվրոպայից եկող ապակայունացման բոլոր փորձերին
Արդեն մի քանի ամիս է, ինչ Վրաստանը գտնվում է եվրոպական հաստատությունների կողմից աննախադեպ մեդիա-ճնշման տակ։ Այս հարձակումները կասկածի տակ են դնում Թբիլիսիի ինստիտուտների լեգիտիմությունը, նրա դատական համակարգը, ինչպես նաև վրացի ընտրողի ինքնիշխան ընտրությունը, – այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի պատգամավոր Տիերի Մարիանին՝ Եվրոպական խորհրդարանում Վրաստանում ժողովրդավարական ճգնաժամի թեմայով քննարկումների ժամանակ։
Նրա խոսքով՝ սա արտասահմանյան ոչ կառավարական կազմակերպությունների և ցանցերի միջամտություն է, և նրանց մտահոգությունները պարզապես արտահայտվում են Եվրոպական խորհրդարանի միջոցով։
«Եթե ճիշտ եմ հասկացել, դուք հայտարարեցիք, որ վերջին ամիսներին նման կազմակերպությունների աջակցման համար տրամադրվել է 24 միլիոն եվրո, և լիովին ակնհայտ է, որ դուք երազում եք Վրաստանի կառավարության տապալման մասին, քանի որ այն հաշվի չի առնում Եվրոպական հանձնաժողովի զգուշացումները։ Դուք նրան մեղադրում եք սխալ գործողությունների մեջ, այն դեպքում, երբ նա պաշտպանում է սահմանադրական կարգը և հակադրվում է ինչպես Ռուսաստանից, այնպես էլ Եվրոպայից եկող ապակայունացման բոլոր փորձերին»։
Նա ընդգծել է, որ իրականում ով է ձգտում խորացնել ժողովրդավարական ճգնաժամը.
«Ի վերջո, եթե նայենք, ապա ո՞վ է իրականում փորձում խորացնել ժողովրդավարական ճգնաժամը։ Կարծում եմ, ավելի լավ կլինի, եթե մեղավորներին Բրյուսելում փնտրեք։ Օրինակ, նայեք Ռումինիային, որտեղ նախագահական ընտրությունները պարզապես չեղարկվեցին վիճելի հիմնավորմամբ։ Հնարավոր է, նման բան տեղի ունենա նաև Ֆրանսիայում, որտեղ առաջատար թեկնածուին արգելված է մասնակցել ընտրություններին», – հայտարարել է Մարիանին։