«Թիբիսի ռիսերչ». Օգոստոսին Վրաստան այցելուների աճի ցուցանիշը բարելավվել է
Ընթացիկ տարվա օգոստոսին Վրաստան այցելուների աճի ցուցանիշը բարելավվել է,- այսպիսին են «Թիբիսի ռիսերչ»-ի տվյալները, որոնք հիմնված են ներքին գործերի նախարարության տվյալների սահմանը հատելու վիճակագրության վրա:
Վերլուծական ընկերության կողմից այսօր հրապարակված տվյալներով, եթե ռուսական ավիապատժամիջոցների գործարկումից առաջին 4 շաբաթվա ընթացքում (հուլիսի 8-օգոստոսի 4) Վրաստան այցելուների աճի ցուցանիշը 2 տոկոս էր, ապա հետագա չորս շաբաթում (օգոստոսի 5-սեպտեմբերի 1) կազմել է 7.4 տոկոս:
«Թիբիսի ռիսերչ»-ի տեղեկությամբ, ավելացել է զբոսաշրջիկների քանակն այն երկրներից, որոնք առանձնանում են համեմատաբար բարձր ծախսերով: Օրինակ, վերջին մեկ շաբաթում Եվրամիությունից այցելուների աճի տեմպը նախորդ տարվա համապատասխան շաբաթվա համեմատ կազմել է 31.3 տոկոս:
Զբոսաշրջության ազգային վարչությունը օգոստոսի մանրամասն վիճակագրությունը կհրապարակի առաջիկայում: