Թեյմուրազ Կուպատաձեի հայտարարությամբ, երկրի մասշտաբով ընթացող միջոցառումների արդյունքում, դատարանի որոշման հիման վրա ձերբակալվել է ավելի քան 20 թմրավաճառ
Թեյմուրազ Կուպատաձեի հայտարարությամբ, երկրի մասշտաբով ընթացող միջոցառումների արդյունքում, դատարանի որոշման հիման վրա ձերբակալվել է ավելի քան 20 թմրավաճառ

Պարեկային ոստիկանության վարչության տնօրեն Թեյմուրազ Կուպատաձեի խոսքով, ոստիկանական գործողություն է ընթանում, և դատարանի որոշման հիման վրա ձերբակալվել է ավելի քան 20 թմրավաճառ։

Նրա տեղեկություններով՝ Փոնիճալայում վեց թմրավաճառ է ձերբակալվել։

«Միջոցառումները տարբեր խոշոր քաղաքներում շարունակվում են, և մինչև օրվա վերջ կավելանա բերման ենթարկվածների թիվը։ Առգրավվել է տարբեր թմրամիջոցներ՝ առանձնապես խոշոր չափերով։ Թմրանյութերի վաճառքով զբաղվողների հետ աշխատանքը շարունակվում է որոշ ժամանակ, նախապես կատարվել են մի շարք հսկիչ գնումներ, որոնք ձայնագրվում են աուդիո և տեսաերիզների տեսքով։ Ձերբակալվածների թվում կան և՛ տղամարդիկ, և՛ կանայք, ձերբակալվածների թվում այս փուլում անչափահասներ չկան։ Ինչպես միշտ հայտնվում են օտար երկրների քաղաքացիներ։ Գործը հետաքննվում է»,- ասել է Թեյմուրազ Կուպատաձեն։