Թեթրիծղլեբի-Վերոնա հատվածում երթևեկության սահմանափակումներ են մտցվել
Թեթրիծղլեբի-Վերոնա հատվածում երթևեկության սահմանափակումներ են մտցվել

Վազիանի-Գոմբորի-Թելավի միջպետական նշանակության ավտոճանապարհի 36-47 կմ (Թեթրիծղլեբի-Վերոնա) հատվածում երթևեկությունը թույլատրվում է միայն բարձր անցողություն ունեցող տրանսպորտային միջոցների համար (երկու և ավելի առաջատար կամուրջներով): Այս մասին հաղորդում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը:

Սահմանափակման պատճառը ինտենսիվ ձյունն ու ցածր ջերմաստիճանն էր։

Մայրուղու մնացած հատվածներում տրանսպորտային միջոցների երթեւեկությունն ազատ է։