Գտնում ենք, որ հնարավոր է արդեն քայլ անենք Թեթրիծղարոյի շրջանի բացման ուղղությամբ,- այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան:
Ըստ նրա, մայիսի 22-ից հետո Թեթրիծշարոյում վարակման նոր դեպքեր չեն գրանցվել:
«Մայիսի 22-ից առ այսօր, արդեն անցել է ամբողջ ինկուբացիոն ժամանակաշրջան և չնայած նրան, որ շրջանում վերջին 14 օրվա ընթացքում անց էին կացվում հետազոտություններ, նոր դեպքեր չեն գրանցվել: Այս ժամանակահատվածում ընդհանուր առմամբ իրականացվել է 449 թեստավորում:
Հետևաբար, մենք գտնում ենք, որ հնարավոր է արդեն քայլ անենք Թեթրիծղարոյի շրջանի բացման ուղղությամբ, սակայն միևնույն ժամանակ, մենք պետք է տեղացիներին կոչ անենք հնարավորինս զգույշ լինել և պաշտպանել միմյանց, լինել շատ զգոն, զգույշ, որպեսզի այլևս ստիպված չլինենք դիմել խիստ միջոցառումների»,- ասել է Գիորգի Գախարիան:
Հիշեցնենք, համավարակաբանական բարձր ռիսկի պատճառով շրջանը փակվել էր ապրիլի 26-ին: