Թեթրիծղարոն այսուհետ Մառնեուլիին է կապվելու ամենակարճ ճանապարհով: 3 կիլոմետրուկես երկարությամբ ճանապարհը, որն անցնելու է Մածևանի գյուղով, տարիներ շարունակ եղել է ամորտիզացված: Այս պահին ընթանում են ճանապարհի շինարարության ակտիվ աշխատանքներ:
Մածևանի գյուղում նախատեսվում է կառուցել նաև արարողությունների տուն:
Թեթրիծղայում ենթակառուցվածքային նախագծերն ուսումնասիրել է մարզպետը: Շոթա Ռեխվիաշվիլին հանդիպել է Թեթրիծղարոյի չորս գյուղերի բնակչությանը և ծանոթացել նրանց խնդիրների հետ:
Նորանշանակ մարզպետը խոսել է հանգստավայրային գոտու և տուրիստական կենտրոնի զարգացման մասին: