Թեթրիծղարո-Դաղեթի-Տոպանի-Բոլնիսի ավտոճանապարհի 6 կմ հատվածի վերականգնման նախագիծը ամփոփիչ փուլում է
Թեթրիծղարո-Դաղեթի-Տոպանի-Բոլնիսի ավտոճանապարհի 6 կմ հատվածի վերականգնման նախագիծը ամփոփիչ փուլում է

Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի Թեթրիծղարո-Դաղեթի-Տոպանի-Բոլնիսի ավտոճանապարհի 6 կմ հատվածի վերականգնման նախագիծը ավարտման փուլում է։

Ճանապարհների դեպարտամենտից հայտնում են, որ վերականգնողական հատվածը, ըստ էության, խոչընդոտել է ավտոմոբիլների շարժը, և ծրագրի ավարտից հետո հնարավոր կլինի շարժվել նորացված և հարմարավետ ճանապարհով։ Նշված ճանապարհը կապում է Թեթրիծղարոյի և Բոլնիսիի մունիցիպալիտետները։

Գոերատեսչության տեղեկատվության համաձայն՝ նախագծով նախատեսվում էր ճանապարհի տեխնիկական պարամետրերի բարելավում, ճանապարհի ծածկի վերականգնում, ճանապարհի երթևեկելի մասի գծանշում և ճանապարհային նշանների դասավորություն։

Ծրագրի արժեքը 4,1 մլն լարի է եւ նախատեսվում է ավարտել այս տարվա նոյեմբերին։