Թեթնուլդում երեք զբոսաշրջիկի են փնտրում
Թեթնուլդում երեք զբոսաշրջիկի են փնտրում

Սվանեթիի Թեթնուլդում որոնողա-փրկարարական գործողություն է իրականացվում։ Փրկարարները փնտրում են երեք զբոսաշրջիկների։

Նախնական տեղեկություններով՝ նրանք երեքն էլ օտարերկրյա պետությունների քաղաքացիներ են։

Զբոսաշրջիկների հետ կապը դադարեցվել էր մի քանի օր առաջ։

Աշխատանքներում ներգրավված են ինչպես կենդանի ուժ, այնպես էլ ուղղաթիռներ։