Թեթնուլդիում ձնահյուսի հետևանքով զոհվել է երեք մարդ
Թեթնուլդիում ձնահյուսի հետևանքով զոհվել է երեք մարդ

Թեթնուլդիում ձնահյուսի հետևանքով զոհվել է երեք մարդ:

Ինչպես հայտարարում են Լեռնային հանգստավայրերի զարգացման ընկերությունում, իտալացի զբոսաշրջիկների խումբը Թեթնուլդիի հարակից տարածքում սահում էր արգելված գոտում, որի հետևանքով ձնահյուս է տեղի ունեցել:

Աղետը ձյան տակ է տարել վեց մարդու, փրկարարները նրանցից երկուսին դուրս են բերել անվնաս, մեկին՝ բազմակի կոտրվածքներով, իսկ երեքին փրկարարները գտել են մահացած:

Լեռնային հանգստավայրերի զարգացման ընկերությունը քաղաքացիներին դիմում է խնդրանքով, չանցնեն արգելված տարածք սահելու, ենթարկվեն հրահանգներին և դահուկային ճանապարհներին տեղադրված նշաններին: