Թեթնուլդիի վրա փրկարարները հայտնաբերել են երկու ուկրաինացի զբոսաշրջիկի գտնվելու վայրը (տեսանյութ)

Թեթնուլդիի վրա լեռնային փրկարարները հայտնաբերել են երկու ուկրաինացի զբոսաշրջիկի գտնվելու վայրը,-այս մասին լրատվությունը տարածում է արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը:

Որոնողա-փրկարարական աշխատանքներին ներգրավված է ուղաթիռ և փրկարարների մի խումբ:

Ինչպես հայտարարում են արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում, վատ օդերևույթաբանական պայմանների և բարդ տեղանքի պատճառով, դեռևս չի հաջողվում հասնել նրանց մոտ:

Գերատեսչության փոխանցմամբ, 8 զբոսաշրջիկ գտնվում էր Թեթնուլդիի, 4200 մետր բարձրության վրա, երբ երկուսը ետ եմ մնացել խմբից և մոլորվել: