Թեստավորմանը ներգրավվելու են ծերանոցները և գիշերօթիկ տները, որտեղ ապրում են սահմանափակ կարողություններով անձինք
Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի հայտարարությամբ, խոսքը ծերանոցների և գիշերօթիկ տների մասին է, որտեղ ապրում են սահմանափակ կարողություններով անձինք:
«Մենք հանդիպում ունեցանք մեր կլինիկական թիմի և բոլոր կլինիկաների ղեկավարի հետ, որոնք երկար ժամանակ զբաղվում են կորոնավիրուսով: Մենք մանրամասն քննարկեցինք, թե ինչ արդյունքներ կան և ինչ խնդիրների են դրանք բախվում ինչպես պացիենտների կառավարման նաև բուժման առումով: Մենք այս րոպեների ընթացքում կքննարկենք, թե ովքեր են լինելու հաջորդ խումբը, որը կմասնակցի մասշտաբային թոստավորմանը: Մենք որոշեցինք, թեստավորմանը ներգրավվենք ծերանոցները և գիշերօթիկ տները, որտեղ ապրում են սահմանափակ կարողություններով անձինք, ինչպես երեխաները, այնպես էլ մեծահասակները»- ասաց Տիկարաձեն:
Նախարարի խոսքով՝ իրենք պատրաստ են թեստավորումը վաղվանից սկսեն, բայց որոշակի ընթացակարգերի պատճառով ամսաթիվը կհրապարակվի ավելի ուշ: