Թեոնա Աքուբարդիա. Ժողովրդի դեմ պատժամիջոցները կտրականապես անընդունելի են, ժողովուրդը չպետք է վճարի կառավարության հակաժողովրդավարական գործողությունների համար
Թեոնա Աքուբարդիա. Ժողովրդի դեմ պատժամիջոցները կտրականապես անընդունելի են, ժողովուրդը չպետք է վճարի կառավարության հակաժողովրդավարական գործողությունների համար

Ժողովրդի դեմ պատժամիջոցները կտրականապես անընդունելի են, ժողովուրդը չպետք է վճարի կառավարության հակաժողովրդավարական գործողությունների համար,- ճեպազրույցում ասաց «Գախարիան՝ հանուն Վրաստանի» կուսակցության անդամ Թեոնա Աքուբարդիան։

Ըստ նրա, ընտրությունները պետք է հնարավորություն ընձեռեն ժողովրդին՝ որոշելու երկրի ապագան։

«Վրացական երազանքի» հակաժողովրդավարական օրենսդրության և գործողությունների պատճառով Վրաստանի առաջընթացը Եվրամիությունում կասեցվել է, և դա փաստ է։ Եվրամիությունում ազատ տեղաշարժի խնդրին վտանգ է սպառնում հենց «Վրացական երազանքի» պատճառով և այս հարցի շուրջ արդեն տխուր խոսակցություն է եղել Եվրամիության անդամների կողմից։ Մենք սրան միշտ դեմ ենք եղել ու ասել, որ ժողովրդին չպետք է պատժել կառավարության հակաժողովրդավարական գործողությունների համար, ընտրությունները պետք է լինեն ազատ հնարավորություն՝ մերձեցնելու ժողովրդի ու իշխանության կամքը։

Մեր թիմի, ինչպես նաև իմ անձնական նպատակը Եվրամիությունում ազատ տեղաշարժի համար վտանգ ստեղծելը չէ, այլ Վրաստանը Եվրամիություն տանելը։ Շատ կարևոր է, որ ժողովրդի և կառավարության դիրքորոշումը լինի միասնական, և ժողովուրդը չվճարի կառավարության հակաժողովրդավարական գործողությունների գինը»,- ասել է Աքուբարդիան։

Տեղեկության համար, «Մաքքեյնի ինստիտուտը» հրապարակել է զեկույց, ըստ որի՝ վրացական հասարակական կազմակերպությունների մի մասը խնդրում է Եվրամիությունից դադարեցնել առանց վիզայի ռեժիմը։