Թենիս Սաբա Փուրցելաձեն՝ Շարմ Էլ Շեյխի միջազգային մրցաշարի հաղթող #1TVSPORT
Թենիս Սաբա Փուրցելաձեն՝ Շարմ Էլ Շեյխի միջազգային մրցաշարի հաղթող #1TVSPORT

Վրացի թենիսիստ Սաբա Փուրցելաձեն հաղթել է Եգիպտոսում ավարտված Շարմ էլ Շեյխի միջազգային մրցաշարում։ Եզրափակչում Փուրցելաձեն երեք սեթում հաղթեց լեհ Մարտին Պավելսկուն՝ 3:6, 6:3, 7:6 (10:8):

22-ամյա վրացի թենիսիստը մրցաշարում չորրորդ համարն էր: Եզրափակիչ գնալու ճանապարհին նա հաղթեց չորս եգիպտացի մարզիկների։ Ինչ վերաբերում է մրցակցին, ապա Պավելսկին մրցաշարում վեցերորդ համարն էր։

Պրոֆեսիոնալ թենիսիստների դասակարգման աղյուսակում Սաբա Փուրցելաձեն այս պահին զբաղեցնում է 459-րդ տեղը։ Երկուշաբթի օրը ATP-ն կթարմացնի վարկանիշային աղյուսակը, և հավանական է, որ նա մի քանի տեղով կբարձրանա: Այս ցուցանիշը լավագույնն է վրացի թենիսիստների շրջանում։