Նովակ Ջոկովիչը դարձել է տղամարդկանց միջև օլիմպիական չեմպիոն Փարիզ 2024-ի Օլիմպիական խաղերում։ Լեգենդար սերբը երկու սեթում իսպանացի Կառլոս Ալկարասին հաղթել է ՝ 7:6, 7:6-ով:
Եզրափակիչը շատ դրամատիկ ու դիտարժան ստացվեց, հանդիպման ընթացքում բրեյք չեղավ, և սերբը երկու անգամ հաղթեց մրցակցին թայ-բրեյքում։
Առաջին սեթի թայ-բրեյքն ավարտվել է 7:3 հաշվով, իսկ երկրորդ սեթի 13-րդ գեյմում Ջոկովիչը հաղթել է 7:2 հաշվով:
Արդյունքում 37-ամյա սերբ թենիսիստն իր կարիերայում առաջին անգամ դարձավ օլիմպիական չեմպիոն։ Նա բրոնզե մեդալ է նվաճել 2008թ.