Թենգիզ Ցերցվաձեն հայտարարություն է տարածում կորոնավիրուսով վարակված պացիենտներին «Remdesivir» դեղամիջոցիով բուժելու վերաբերյալ
Թենգիզ Ցերցվաձեն հայտարարություն է տարածում կորոնավիրուսով վարակված պացիենտներին «Remdesivir» դեղամիջոցիով բուժելու վերաբերյալ

Ընթացիկ տարվա մայիսի մեկի որոշմամբ, ԱՄՆ-ի սննդի և դեղամիջոցների վարչությունը կորոնավիրուսով հոսպիտալիզացված ծանր պացիենտներին բուժելու համար, դեղամիջոզներից հանձնարարական է տվել օգտագործել Ռեմդեսիվիրը (Remdesivir): ԱՄՆ-ի սննդի և դեղամիջոցների վարչությունը նույն հանձնարարականն էր տվել մարտի 28-ին, «Պլաքվենիլ» դեղամիջոցի վերաբերյալ, որը Վրաստանում արդեն արդյունավետ կերպով կիրառվում է կորոնավիրուսով վարակված անձանց բուժելու համար,- այս մասին տեղեկություն է տարածում Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն:

Նրա փոխանցամբ, Ռեմդեսիվիր դեղամիջոցի նկատմամբ հանրության մեջ կա մեծ հետաքրքրություն:

«ԱՄՆ-ի սննդի և դեղամիջոցների վարչությունը այսօր առկա ապացույցների վրա հենվելով, Ռեմդեսիվիր դեղամիջոցը համարում է կորոնավիրուսի բուժման արդյունավետ միջոց, սակայն սա նախնական վարկած է և նշված դեղամիջոցի իրական արդյունավետությունը պարզելը հնարավոր կդառնա ընթացիկ այլ մասշտաբային հետազոտությունների արդյունքները վերլուծելուց հետո»,- ասվում է Թենգիզ Ցերցվաձեի տարածած տեղեկության մեջ:

Թենգեզ Ցերցվաձեի փոխանցմամբ, տեղեկությունը հիմնված հետևյալ աղբյուրներին.

https://www.medscape.com/viewarticle/929685

https://www.cbsnews.com/news/fauci-remdesivir-coronavirus-treatment/