Թենգիզ Ցերցվաձեն հայտարարում է, որ Վրաստանում կորոնավիրուսով վերավարակվելու դեպքեր չեն գրանցվել
Թենգիզ Ցերցվաձեն հայտարարում է, որ Վրաստանում կորոնավիրուսով վերավարակվելու դեպքեր չեն գրանցվել

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն, Թենգիզ Ցերցվաձեի հայտարարությամբ, Վրաստանում կորոնավիրուսով վերավարակվելու դեպքեր չեն գրանցվել:

«Մի քանի ազդանշան կար, որ տեղի է ունեցել կովիդով վերավարակում: Մարդն ասում էր, որ ինքը վարակված էր և կրկին էր վարակվել: Խորը ուսումնասիրությամբ չի ապացուցվել, որ նրա մոտ իրոք երկրորդ անգամ հաստատվել էր կորոնավիրուս: Միգուցե նա առաջին անգամ թեստ չէր արել և պարզապես ունեցել է կլինիկական նշաններ»,- հայտարարել է Ցերցվաձեն: