Թենգիզ Ցերցվաձեի մոտ հաստատվել է կորոնավիրուս
Թենգիզ Ցերցվաձեի մոտ հաստատվել է կորոնավիրուս

Թբիլիսիի ինֆեկցիոն կլինիկայի ղեկավար Թենգիզ Ցերցվաձեի մոտ հաստատվել է կորոնավիրուս։ Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են կլինիկայի հասարակայնության հետ կապերի ծառայությունից։

Նրանց տեղեկություններով՝ հիվանդության ընթացքը միջին ծանրության է և ենթակա է բուժման։

Հիշեցնենք, որ Թենգիզ Ցերցվաձեի մոտ առաջին անգամ «Covid-19» էր հաստատվել 2020 թվականի նոյեմբերին։