Թենգիզ Ցերցվաձե. Շատ շնորհակալություն Ամիրան Գամղրելիձեին ամեն ինչի համար և լավագույն մաղթանքներն ապագայի համար
Թենգիզ Ցերցվաձե. Շատ շնորհակալություն Ամիրան Գամղրելիձեին ամեն ինչի համար և լավագույն մաղթանքներն ապագայի համար

Շատ շնորհակալություն Ամիրան Գամղրելիձեին ամեն ինչի համար և լավագույն մաղթանքներն ապագայի համար,- սոցցանցում նշում է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի ղեկավար Թենգիզ Ցերցվաձեն։

Ցերցվաձեն գրում է, որ Ամիրան Գամղրելիձեն Վրաստանում վերջին ժամանակների ամենակարկառուն դեմքերից մեկն է՝ աչքի ընկնող անձնական հատկանիշներով։

«Նա մեծ պրոֆեսիոնալ և գլոբալ մտածողություն ունեցող անձնավորություն է՝ միջազգային ճանաչում ունեցող: Ամիրանին Վրաստանի ժամանակակից առողջապահական համակարգի գլխավոր ճարտարապետներից է։ Նրա անվան հետ են կապված ամենահաջողված առողջապահական նախագծերն ու նախաձեռնությունները։ Նա իր հրաշալի կնոջ հետ միասին մեծ ու ավանդական վրացական ընտանիքի սյունն է։ Ուրախ եմ, որ պատանեկությունիցս մեծ ընկերություն ունեմ նրա հետ։ Շատ շնորհակալ եմ Ամիրանին ամեն ինչի համար և լավագույն մաղթանքներն ապագայի համար»,- գրել է Թենգիզ Ցերցվաձեն «Facebook»-ում։

Երեկ հաղորդվել էր, որ Ամիրան Գամղրելիձեն լքում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի պաշտոնը։