Թենգիզ Ցերցվաձե. Կորոնավիրուսը հնարավոր է, հետք թողնի շնչառական համակարգի կամ այլ օրգանների վնասվածքի առումով
Թենգիզ Ցերցվաձե. Կորոնավիրուսը հնարավոր է, հետք թողնի շնչառական համակարգի կամ այլ օրգանների վնասվածքի առումով

Կորոնավիրուսը հնարավոր է, հետք թողնի երկարատև հեռանկարում՝ շնչառական համակարգի կամ այլ օրգանային համակարգի վնասվածքի առումով ևս,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի ղեկավար Թենգիզ Ցերցվաձեն:

Նրա խոսքով, սա ցույց են տալիս նախնական արդյունքները որոնք դեռևս հաստատված չեն:

«Սա էլ այս հիվանդության առանձնահատկությունն է, որն սկզբում չգիտեինք: Սկզբում կարծում էինք, որ սա սովորական վարակային թոքաբորբ է, որ կարևոր է հիվանդը չմահանա և եթե նա փրկվի, կլինի բացարձակապես ապաքինված: Այժմ ունենք հետազոտության արդյունքները, դեռևս չհաստատված, որոնք ասում են, որ հնարավոր է, հիվանդությունը հետք թողնի շնչառական համակարգի և ոչ միայն շնչառական համակարգի, այլև՝ այլ օրգաններ վնասի: Սակայն սրանք դեռևս նախնական արդյունքներ են և առաջին հետազոտության վարկածները»,- հայտարարում է Թենգիզ Ցերցվաձեն: