Թենեսիում առնվազն վեց մարդ է զոհվել տորնադոյի հետևանքով
Թենեսիում առնվազն վեց մարդ է զոհվել տորնադոյի հետևանքով

Թենեսիում տորնադոյի հետևանքով առնվազն վեց մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Աղետի զոհերի թվում կա մեկ երեխա։ Տեղի իշխանությունների տվյալներով՝ որոնողափրկարարական աշխատանքները պտտահողմից տուժած շրջաններում շարունակվում են, ուստի չեն բացառում զոհերի ու վիրավորների թվի ավելացումը նահանգում։

Թենեսի նահանգի Քլարկսվիլ քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել։ Հանգստյան օրերին պարետային ժամ է սահմանվել։

Տորնադոներն ու փոթորիկները նահանգի մի քանի շրջաններում տապալել են ծառեր, վնասել էլեկտրահաղորդման գծերը և տներ: Շաբաթ երեկոյան Թենեսիում ավելի քան 80 հազար մարդ հոսանքազրկվել է: