Թեմուր Մղեբրիշվիլի. Գուրիայում՝ աղետի գոտում, անվտանգ վայր է տեղափոխվել 62 քաղաքացի, ուղղաթիռի անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք
Գուրիայի շրջանում՝ աղետի գոտում, ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հրշեջներն ու փրկարարները շարունակում են աշխատել արտակարգ ռեժիմով։
Ինչպես աղետի գոտում լրագրողներին հայտնել է ՆԳՆ ԱԻ կառավարման ծառայության ղեկավար Թեմուր Մղեբրիշվիլին, փրկարարական աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր և այս փուլում ակտիվորեն շարունակվում են։
«Փրկարարների կողմից անվտանգ վայր է տեղափոխվել 62 քաղաքացի՝ ինչպես նավակների օգնությամբ, այնպես էլ ոտքով ու տրանսպորտային միջոցներով։ Ներքին գործերի նախարարության ստորաբաժանումները մոբիլիզացված են: Մոբիլիզացիա է կատարվել՝ ինչպես ծանր տեխնիկայի, այնպես էլ հրշեջ-փրկարարների ուղղությամբ։ Եթե ուղղաթիռի անհրաժեշտություն առաջանա, մենք պատրաստ ենք»,- ասել է Թեմուր Մղեբրիշվիլին։