Թեմուր Կուպատաձե. Մինչ այժմ ամբողջ երկրում ձերբակալվել են մեկ տասնյակից ավելի թմրավաճառներ, ձերբակալվածների թիվը մինչև օրվա վերջ առնվազն կկրկնապատկվի
Թեմուր Կուպատաձե. Մինչ այժմ ամբողջ երկրում ձերբակալվել են մեկ տասնյակից ավելի թմրավաճառներ, ձերբակալվածների թիվը մինչև օրվա վերջ առնվազն կկրկնապատկվի

Վրաստանի ՆԳՆ կենտրոնական քրեական ոստիկանության վարչության տնօրեն Թեյմուրազ Կուպատաձեի խոսքով՝ մինչ այժմ երկրի տարբեր վայրերում թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ մեղադրվող ավելի քան մեկ տասնյակ մարդ է ձերբակալվել։

Ինչպես լրագրողներին ասել է Կուպատաձեն, օրվա վերջում ձերբակալվածների թիվն առնվազն կկրկնապատկվի։

«Շարունակվում է անզիջում պայքարը թմրավաճառների դեմ։ Այսօր, դատավորի որոշման հիման վրա, ավելի քան մեկ տասնյակ թմրավաճառներ են ձերբակալվել երկրի չորս վայրերում՝ տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Թբիլիսիում, Փոնիճալայում։ Միջոցառումը շարունակվում է։ Առգրավվել է մեծ քանակությամբ տարբեր տեսակի թմրամիջոցներ, և ես վստահ եմ, որ ձերբակալվածների թիվը մինչև օրվա վերջ առնվազն կկրկնապատկվի»,- ասել է Թեմուր Կուպատաձեն։

Նրա խոսքով, ձերբակալվածների թվում կան ինչպես օտարերկրյա պետությունների քաղաքացիներ, այնպես էլ կանայք։

Թբիլիսիում մի քանի ժամ շարունակ հատուկ գործողություն է ընթանում։ Առկա տեղեկատվության համաձայն՝ հատուկ գործողությունն իրականացվում է երկրի ողջ տարածքում՝ տարբեր վայրերում։