Թեմուր Աբազովին ձեռբակալելուց բացի, պատասխանատվության են ենթարկված նաև չորս անձ, նրանցից երեքը՝ Սակրեբուլոի անդամ 
Թեմուր Աբազովին ձեռբակալելուց բացի, պատասխանատվության են ենթարկված նաև չորս անձ, նրանցից երեքը՝ Սակրեբուլոի անդամ 

Առաջին ալիքի տեղեկությամբ, Թեմուր Աբազովին ձեռբակալելուց բացի, Մարնեուլիում իրականացված խմբային անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի փաստի հիմման վրա քրեական օրենքի պատասխանատվության են ենթարկված ևս չորս անձ։

Պատասխանատվության ենթարկվածներից երեքը Սակրեբուլոյի գործող անդամներ են, նրանցից մեկը հավանաբար «Ազգային շարժում» կուսակցության անդամ է։

Սոցիալական ցանցերում տարածվեց տեսանյութ, որտեղ Մարնեուլում ապրող անձը հանրային, նվաստացնող ներողություն է խնդրում Բիձինա Իվանիշվիլիից և Մարնեուլիի քաղաքապետ Թեմուր Աբազովին վիրավորանք հասցնելու համար: Այս հարցի վերաբերյալ ռեպորտաժներ են պատրաստել Մարնեուլի համայնքի ռադիոն եւ «Մոնիտոր» տաղավարը: Ռեպորտաժում խոսվում է այն մասին, որ անձը, ով հավանաբար նավաստացուցիչ բռնության զոհ է, մի քանի օր առաջ, Թբիլիսիում, Ռուսթավելիի պողոտայում կայանելիք ցույցին նկարահանված տեսանյութում Վրացական երազանք կուսակցության անդամներին բանավոր վիրավորանք է հասցնում։ Ավելի ուշ տարածվեց տեսանյութ, որտեղ նա նվաստացուցիչ պայմաններում ներողություն է խնդրում։

 

Մարնեուլիում իրականացված խմբային անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի փաստով դատախազությունը սկսել է հետաքննություն։ Ձեռբակալված է Մարնեուլիի քաղաքապետ Թեմուր Աբազովը։