Թեմքայում վերելակի վթարի հետևանքով տուժել է մեկ մարդ
Թեմքայում վերելակի վթարի հետևանքով տուժել է մեկ մարդ

Թբիլիսիում, Թեմքա թաղամասում բնակելի շենքերից մեկում վթարի է ենթարկվել վերելակը, որում եղել է վեց մարդ,- այս մասին Վրաստանի առաջին ալիքին հայտնել են արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից:

Ծառայության հաղորդմամբ, վերելակի վթարի հետևանքով քաղաքացիներից մեկը ստացել է թեթև վնասվածքներ:

Այս պահին բոլոր քաղաքացիները դուրս են բերվել վերելակից: