Պանկիսիի հատուկ գործողության ժամանակ վիրավորված, 19-ամյա Թեմիրլան Մաչալիկաշվիլուն կտեղափոխեն Թբիլիսիի կլինիկա:
Թելավիի ռեֆերալ հիվանդանոցի տնօրեն Խաթունա Ճոնիաշվիլու հայտարարությամբ, հիվանդի տեղափոխությունը հնարավոր է և ինտենսիվ հսկողություն ստանալու համար Թբիլիսիում հնարավոր է անել ավելի շատ բան:
Բժիշկները հիվանդին նախապատրաստում են տեղափոխության համար:
Թեմիրլան Մաչալիկաշվիլին վիրավորում էր ստացել դեկտեմբերի 26-ին անցկացված հատուկ գործողության ժամանակ: