Թեմի Բրյուս – Ռուսաստանի հետ բանակցություններ, որոշումներ, համաձայնագրեր չեն լինի, մինչև կոտորածը չդադարի
Ռուսաստանի հետ բանակցություններ, որոշումներ, համաձայնագրեր չեն լինի, մինչև կոտորածը չդադարի, – ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը։
Թեմի Բրյուսը պատասխանել է լրագրողի հարցին, թե արդյոք որևէ քննարկում է եղել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացման վերաբերյալ։
Թեմի Բրյուսի խոսքով՝ Սումի քաղաքի վրա հարձակումից հետո կա հստակ դինամիկա, որտեղ ավելի շատ հարցեր պետք է առաջանան այն մասին, թե ով է իրականում հավատարիմ խաղաղությանը և հրադադարին։
«Վարչակազմի, ինչպես նաև պետքարտուղար Ռուբիոյի պարբերական հայտարարությունների հիման վրա բանակցություններ կամ համաձայնագրեր չկան։ Մինչև սա չփոխվի, այն չի դադարի, նման բան տեղի չի ունենա, և մենք, իհարկե, շարունակում ենք աշխատել հրադադարի համար», – ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը։