Գարդաբանիի մունիցիպալիտետի Թելեթի գյուղի մոտ ավտովթարից տուժած 20 մարդու տեղափոխել են Թբիլիսի: «Նյու հոսպիտալս» հիվանդանոցում այս պահի դրությամբ մնում է երեք տուժած: Նրանցից երկուսը վերակենդանացման բաժանմունքում են:
Երեկ, Թելեթիի մոտ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով նշված կլինիկա է տեղափոխվել 8 տուժած, այստեղից 5-ին արդեն դուրս են գրել:
««Նյու հոսպիտալս»-ի շտապ օգնության բաժին է տեղափոխվել 8 տուժած, որոնք անցել են հետազոտություններ և ստացել բժշկական օգնություն: Նրանցից հինգին արդեն դուրս են գրել և երեքը շարունակում է բուժումը մեր կլինիկայում: Երեքից երկուսը վերակենդանացման բաժանմունքում է, իսկ մեկը մնում է ընդունարանում և բժիշկների հսկողության տակ է»,- հայտարարել է կլինիկայի հասարակության հետ կապերի ծառայության ներկայացուցիչ Անո Գոգիչաձեն:
Գարդաբանիի մունիցիպալիտետի Թելեթի գյուղի մոտ ավտովթարից տուժած 20 մարդ տեղափոխվել է Թբիլիսիի տարբեր հիվանդանոցներ:
Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են շտապ օգնության ծառայությունում, 20 տուժածից ութին տեղափոխել են «Նյու հոսպիտալս», երեքին՝ Պատրիարքարանի Սուրբ Հովակիմի և Աննայի անվան հիվանդանոց, իսկ երկուսին՝ Ինգորողվայի կլինիկա, չորս տուժածի տեղափոխել են «Պինեո», երեքին՝ անհետաձգելի վիրաբուժության և վնասվածքաբանության կենտրոն:
Քվեմո Քարթլիում, Թելեթի գյուղի մոտ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել էր երկու մարդ:
Միմյանց էին բախվել երեք միկրոավտոբուս և մեկ ավտոմեքենա:
Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց:
Գոյություն ունեցող տեղեկությամբ, միկրոավտոբուսներից մեկը ուղևորվում էր Երևանից Բաթումիի ուղղությամբ: Զոհվածները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, նրանցից երկուսը կին է:
Տեղի ունեցած փաստով հետաքննություն է ընթանում Վրաստանի ՔՕ-ի 276-րդ հոդվածով, որը ենթադրում է տրանսպորտի երթևեկության անվտանգության կամ շահագործման կարգի խախտում: