Թելավիում «Վրացական երազանք»-ի կուսակցական համաժողովում ընտրվել են տեղական կազմակերպության նախագահն ու բյուրոյի անդամները
Թելավիում «Վրացական երազանք»-ի կուսակցական համաժողովում ընտրվել են տեղական կազմակերպության նախագահն ու բյուրոյի անդամները

Կախեթիի մարզում մեկնարկել են «Վրացական երազանք» կուսակցության համաժողովները:

Կուսակցության տեղեկություններով՝ առաջին համաժողովը տեղի է ունեցել Թելավիում, որտեղ ընտրվել են տեղական կազմակերպության նախագահն ու բյուրոյի անդամները։

«Վրացական երազանք»-ի Թելավիի կազմակերպությունը ղեկավարելու է Թելավիի մունիցիպալիտետի քաղաքապետ Լեւան Անդրիաշվիլին։

«Վրացական երազանք»-ը հայտարարում է, որ այսօր համաժողով կանցկացվի նաև Ախմետայում։