Թելավիում տեղի է ունեցել սպանություն - Մահացել է ընտանիքի երեք անդամ
Թելավիում տեղի է ունեցել սպանություն - Մահացել է ընտանիքի երեք անդամ

Թելավիում, Գոշաձեի փողոցում տեղի է ունեցել սպանություն: Ինչպես Վրաստանի առաջին ալիքին հայտնել են ՆԳ նախարարությունում, մահացել է մեկ ընտանիքի երեք անդամ:

Դեպքի առթիվ հետաքննությունը ընթանում է կանխամտածված սպանության հոդվածով, որը կատարվել է ծանրացուցիչ հանգամանքներում (Վրաստանի ՔՕ 11-րդ պրիմա – 109 հոդված):

Դեպքի վայրում կենտրոնացված է ոստիկանությունը:

Գերատեսչությունում պարզաբանում են, որ ձեռնարկվում են քննչական և օպերատիվ միջոցառումներ հանցագործին ձերբակալելու համար: