Թելավիում ոստիկանները թեժ հետքերով սպանություն են բացել՝ մեկ անձ ձերբակալվել է
ՆԳ նախարարության Կախեթիի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցների ձեռնարկված օպերատիվ որոնողական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում 2000 թվականին ծնված Թ.Գ.-ն ձերբակալվել է ընտանիքի անդամի նկատմամբ դիտավորյալ սպանության մեղադրանքով։
Տեղեկությունը հրապարակում է ՆԳ նախարարությունը։
«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը, Թելավում ալկոհոլի ազդեցության տակ, կնոջը, 1996 թվականին ծնված Մ.Գ.-ի կոկորդին մահացու վնասվածք է պատճառել և դեպքի վայրից դիմել փախուստի։
Իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են մեղադրյալին թեժ հետապնդման մեջ։ Ոստիկանները որպես ապացույց վերցրել են հանցագործության զենքը՝ դանակը»,- ասվում է ՆԳ նախարարության տեղեկատվության մեջ։
Գերատեսչության տեղեկություններով՝ ընտանիքի անդամի դիտավորյալ սպանության գործով հետաքննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 11-րդ պրիմա 109-րդ հոդվածով։
Հանցագործությունը պատժվում է 16-ից 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ։