Թելավիում ընթանում են տարերքի հետևանքով վնասված ենթակառուցվածքի վերականգնողական աշխատանքները
Կախեթիում տեղացած առատ տեղումների հետևանքով վարարած Թելավիսխևի գետը վնասել է մելիորատիվ ենթակառուցվածքները։ Տարերքի հետևանքով վնասվել են Մածանծարիի դյուկերը և Թելավիի տարածքով անցնող Վերին Ալազանի մայր ջրանցքի մի քանի հատվածներ։
Այս պահին իրականացվում են ինտենսիվ վերականգնողական աշխատանքներ, որոնց ընթացքին տեղում ծանոթացել է «Վրաստանի մելիորացիա» ՍՊԸ գլխավոր տնօրեն Գիգլա Թամազաշվիլին։
Այս փուլում Վերին Ալազանի մայր ջրանցքը մաքրվում է ջրհեղեղի հետևանքով կուտակված քարերից, խճից և նստվածքային հողից։ Տեղում մոբիլիզացվել է համապատասխան տեխնիկա, որպեսզի սեղմ ժամկետներում վերականգնվի մելիորատիվ ենթակառուցվածքը և ապահովվի ոռոգման համակարգի անխափան գործունեությունը։
Տեղեկությունը տարածում է Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը։