Թելավիում ձյան պատճառով սահմանափակվել է քաղաքային տրանսպորտի երթեւեկությունը
Թելավիում ձյան պատճառով սահմանափակվել է քաղաքային տրանսպորտի երթեւեկությունը:
Կախեթիում պետական լիազորի առաջին տեղակալ Պլատոն Կալմախելիձեի խոսքով՝ քաղաքապետարանի համապատասխան ծառայության կողմից մոբիլիզացվել է հատուկ տեխնիկա, մաքրվում են կենտրոնական փողոցները։
«Տարածաշրջանում ամենաառատ տեղումները եղել են Թելավիում։ Բնակչության անվտանգության համար հասարակական տրանսպորտի երթեւեկությունը ժամանակավորապես դադարեցված է, սակայն ճանապարհների մաքրումից հետո հասարակական տրանսպորտի երթեւեկությունը մասամբ կվերականգնվի»,- ասել է Կախեթիում պետական լիազորի առաջին տեղակալ Պլատոն Կալմախելիձեն։
Թելավի-Գոմբորի-Վազիանի ավտոճանապարհին ողջ գիշեր ինտենսիվ ձյուն է տեղացել: Լեռնանցքով երթեւեկելը թույլատրվում է միայն ձմեռային անվադողերով։ Ճանապարհի նշված հատվածում երթեւեկությունը վերահսկվում է պարեկային ոստիկանության կողմից։
Որոշ սահմանափակումներ կան մունիցիպալիտետների միջև կապող ճանապարհներին, որտեղ առատ տեղումների և մերկասառույցի պատճառով տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Ճանապարհային դեպարտամենտն աշխատում է ինտենսիվ, ավտոճանապարհներին սփռվում է ավազ և աղ: