Վրաստանի ՆԳ նախարարության Կախեթիի ոստիկանության վարչության, Թելավիի շրջանային բաժնի աշխատակիցները օպերատիվ-որոնողական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում՝ 1982 թվականին ծնված Շ.Ջ.-ին ձերբակալել են գողության մեղադրանքով։
«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը տարբեր ժամերին ներխուժել է Թելավի քաղաքի չորս բնակարան, որոնցից հափշտակել է թանկարժեք իրեր ու գումար։ Դեպքի առթիվ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանները Շ.Ջ.-ին ձերբակալել են որպես մեղադրյալ»,- հայտնել են ՆԳՆ-ից։
Իրավապահները բնակարաններից որպես ապացույց հայտնաբերել են գողացված իրերը։
Հետաքննությունն իրականացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» ենթակետով, որը ենթադրում է բնակարան ապօրինի մուտք, թալան մի։ Հանցագործությունը պատժվում է չորսից յոթ տարի ազատազրկմամբ։