Թելավիում բացվել է խաղողահավաքը համակարգող շտաբը
Թելավիում բացվել է խաղողահավաքը համակարգող շտաբը

Վրաստանի բնապահպանության և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին Թելավիում բացել է «Ռթվելի 2020»-ի (խաղողահավաք) համակարգող շտաբը:

Միջոցառմանը ներկա են գտնվել բնապահպանության և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Խատիա Ծիլոսանին, գինու ազգային գործակալության նախագահ Լևան Մեխուզլան, Կախեթիի շրջանային վարչության, մունիցիպալիտետերի և գինի արտադրող ընկերությունների ներկայացուցիչները:

Հանդիպման մասնակիցները քննարկել են «2020 թվականի ռթվերլիին աջակցող միջոցառումների մասին» կառավարության հրամանագրով հաշվի առնված այն միջոցառումները, որոնք կապահովեն ռթվելիի գործընթացի կազմակերպված ձևով ընթացքը:

Կառավարության որոշմամբ, սուբսիդիա կստանան բոլոր այն գինու ընկերությունները, որոնք 2020 թվականի ընթացքում կգնեն և կվերամշակեն Կախեթիի շրջանում ստացած ռքածիթելա կամ կախուրի մծվանե սորտերի առնվազն 100 տոննա խաղող: