Թելավիում բացվել է «Holiday Inn» հյուրանոցը: Հյուրանոցի նախագիծն իրականացվել է «Արտադրիր Վրաստանում» գործակալության աջակցությամբ:
Հյուրանոցի նախագծի ներդրումների ընդհանուր քանակը կազմում է 15 միլիոն լարի, հյուրանոցում աշխատում է 65 մարդ: Հյուրանոցում կա 85 համար:
Հյուրանոցի բացմանը ներկա է գտնվել Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան:
«Հատկանշական է, որ «Արտադրիր Վրաստանում» նախագծի աջակցությամբ 2014 թվականից մինչ օրս բացել ենք ավելի քան 530 ձեռնարկություն և աջակցել տարբեր օբյեկտների: Այդ թվում՝ 114 հյուրանոց»,- հայտարարել է Նաթիա Թուրնավան: